ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2012 12:12
Գազի թունավորման դեպք Եղվարդում
Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Եղվարդ քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 տան երեք բնակիչները:
Պարզվել է, որ տուժողները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն բացատրություն տալու:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: