ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2013 11:39
Գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից
Փետրվարի 12-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Գյումրիի Պարույր Սևակի փողոցի 7 շենքի թիվ 41 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Աննա Սիմոնյանը և 1982 թ. ծնված Հռիփսիմե Պետոյանը:
Պարզել է, որ նրանք թունավորվել են տան գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: