ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 14:55
Գողություն գազալցակայանի սպասասրահից
Դեկտեմբերի 1-ին 1959 թ. ծնված Կարո Մ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում դիմում էր ներկայացրել, որ Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի սպասասրահում կորցրել է դրամապանակում եղած 2.300 դոլարը և 5.000 ռուբլին:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, պարզել են, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 23.40-ի սահմանններում, Կարո Մ.-ի դրամապանակի մեջ եղած գումարը գազալցակայանի սպասասրահից գողացել է 1984 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: