ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.05.2017 11:39
Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 00.30-ին, Գոգավանի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Շալվա Ա.-ն, որը 2014 թ. հունվարի 10-ից ՌԴ Օմսկի մարզի պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչության կողմից, որպես ամբաստանյալի կողմից դատաքննությունից խուսափող, հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով: