ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2019 16:19
Բռնվեցին հանցանքի վայրում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 4-ին, ժամը 20.25-ին, Արտաշիսյան փողոցի 88 շենքի մի բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Արթուր Ե.-ին և 1965 թ. ծնված Վանիկ Ք.-ին: Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 18.00-ին, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով Արատաշիսյան փողոցի 88 շենքի հիշյալ բնակարանից գողացել են զարդեր:
Գողոնն առգարվված է:
Արթուր Ե.-ն և Վանիկ Ք.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: