ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2019 14:24
Բռնվել էր գողության պահին

Օգոստոսի 21-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կորյունի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի: Ժամը 04.45-ին նա, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել Լեռնամետալուրգիայի ինստիտուտ, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից:
Նախապատրաստվում են նյութեր: