Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.09.2013 14:23

Բռնությունները բացահայտվում են

Բռնությունները բացահայտվում են

Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը:
Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները:
Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր:
Ոստիկանության համար առավել ևս մտահոգիչ էր այդ հանցարարքների կրկնությունը, ինչից հետո իրավապահների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները բացառելու ուղղությամբ:
Ոստիկանությունը խոստացել էր հանրությանը պարբերաբար իրազեկել հիշյալ գործերի քննության և արդյունքների վերաբերյալ:
Մասնավորապես, սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու օր առաջ, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի միջնամասում մի քանի անձինք վեճի են բռնվել իր հետ ու ծեծի ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Փաստի առթիվ սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Ավետիսյանին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 1968 թ. ծնված Ա. Աղայանը և 1993 թ. ծնված Ա. Մկրտչյանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ա. Աղայանն ու Ա. Մկրտչյանը սեպտեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել բացատրություններ: Նրանք նշել են, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի քաղաքականության ու քաղաքացիական ակցիաների հետ, իսկ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ա. Աղայանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպերը:
Նախաքննությունը շարունակվում է:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացի Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր և ընկերոջ՝ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական գործ ու կատարվում էր նախաքննություն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին պարզվել է, որ Մ. Մարգարյանին և Բ. Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչ վերաբերում է արձանագրված մյուս միջադեպերին, ապա՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան Սուրեն Սաղաթելյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Տեր-Գաբրիելյան և Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել են իրենց վրա ու ծեծի ենթարկել: Ժամը 23.20-ին և 23.25-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն հաղորդումներ են ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը: Սեպտեմբերի 6-ին Ս. Սաղաթելյանից և Հ. Արշամյանից ընդունվել են հաղորդումներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 1.15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտից՝ «կրծքավանդակի և մեջքի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արման Ալեքսանյանը, որը հայտնել է, որ քաղաքապետարանի մոտ ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից: Նույն օրը, ժամը 3.25-ին, Ա. Ալեքսանյանից ընդունվել է հաղորդում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: