ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2015 12:20
Բռնեցին հանցանքի վայրում
Մարտի 22-ին, ժամը 06.30-ին, 1951 թ. ծնված Սիլվա Բ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք է դիմել, որ իրենց նկուղից գողություն է կատարվում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված նկուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված, նախկինում դատված Վահրամ Ս.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, հարմարեցված գործիքների միջոցով մուտքի դուռը բացելով՝ մտել է նկուղ:
Պարզվել է, որ Վահրամ Ս.-ն նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում փորձել է մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 33 շենքի նկուղ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է, որից հետո նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, կրկին այցելել է նշված շենք, որտեղ հարմարեցված գործիքների միջոցով դռան վրայի շղթան պոկելով՝ մուտք է գործել նշված շենքում գտնվող նկուղ և այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի գործիքներ:
Կատարվում է քննություն: