ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.07.2014 12:31
Բուքմեյքերական գրասենյակից մեկ միլիոն գողացողին հայտնաբերեցին
Հունիսի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Բաղրամյան պողոտայում գործող բուքմեյքերական կետի օպերատորի սեղանի դարակից անհայտ անձի կողմից 1.000.000 դրամ գողանալու մասին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը հուլիսի 25-ին, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն: