ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 16:09
Բնակարանային գողությունը բացահայտվեց
Հուլիսի 31-ին, ժամը 16-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Ավանեսովի փողոցի 69-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ժամեր առաջ, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ցանցը կտրելու միջոցով, իր տնից գողացել են 320 հազար դրամ և դրամապանակ:
Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ պարզել են, որ գողությունը կատարել է մեկ այլ բնակարանային գողության համար բերման ենթարկված 25-ամյա երիտասարդ:
Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: