ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 11:24
Բնակարանային գողությունը բացահայտվեց
Մայիսի լույս 27-ի գիշերը ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 7-րդ շենքի տներից մեկը գող է մտել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ բնակարան մտած անձը, նկատելով տանտերերին, դիմել է փախուստի։ Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով հայտնաբերել են բնակարան մտած անձին ու կասկածանքով բերման ենթարկել։ Երևանի բնակիչ, 24-ամյա երիտասարդը ոստիկանությունում տվել է խոստովանական բացատրություն։ Բնակարանատիրոջից հաղորդում է ընդունվել։ Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: