ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.03.2019 13:10
Բնակարանային գողություն մայրաքաղաքում. կասկածյալը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մարտի 12-ին, ժամը 21.00-ին, բաժին են հրավիրել 55-ամյա մի տղամարդու, որը հաղորդում է տվել, որ մեկ շաբաթ առաջ ոմն Գևորգ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, իր բնակարանից գողացել է «Սամսունգ» և «Ֆլայ» տեսակի բջջային հեռախոսներ, դրամապանակ, որի մեջ եղել է 27.000 դրամ և սուպերմարկետի կուտակային քարտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է Գևորգի ինքնությունը. բացատրական աշխատանքների շնորհիվ 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն ժամը 22.45-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս, որն առգրավվել է:
Հարուցվել է քրեական գործ:
Գևորգ Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: