ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.08.2019 15:43
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

Հուլիսի 28-ին, ժամը 22.10-ին, ոստիկանություն էր զանգահարել ազգությամբ հայ ԱՄՆ մի քաղաքացի և հայտնել, որ մայրաքաղաքի Մոսկովյան փողոցում բնակվող իր ընկերոջ բնակարանից կատարել են գողություն:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու և ահազանգողի քնած լինելու հանգամանքից, գողացել են բջջային երկու հեռախոս և հեռուստացույց:
Կենտրոնականի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 3-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: