ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.06.2014 14:14
Բնակարանագողը հանցագործությունն ավարտին չհասցրեց
Հունիսի 25-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի 129 շենքից հայտնաբերել և բնակարանային գողության փորձ կատարելու համար բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Մարատ Հ.-ին, իսկ նույն շենքի բակից` 1981 թ. ծնված Հայկազ Կ.-ին և 1971 թ. ծնված Սամվել Գ.-ին:
Պարզվել է, որ Մարատ Հ.-ն, գողություն կատարելու նպատակով, հունիսի 25-ին, ժամը 22.00-ին, հիշյալ շենքի բնակարաններից մեկի խոհանոցի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` մտել է 1972 թ. ծնված Հովհաննես Դ.-ին պատկանող բնակարան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է նախաքննություն: