ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2015 11:52
Բնակարանագողերին հայտնաբերեցին
Մարտի 5-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից 190.000 դրամ, ոսկյա զարդեր և 2 շիշ կոնյակ գողանալու մասին: Պատճառված նյութական վնասի չափը՝ 440.000 դրամ:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1998 թ. ծնված Հարություն Ս.-ն, նույն թվականին ծնված Հարութ Խ.-ն և 1995 թ. ծնված Աշոտ Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հարություն Ս.-ն և Աշոտ Ա.-ն ձերբակալվել են, իսկ Հարութ Խ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է քննություն: