ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.10.2015 11:51
Բնակարանի խուզարկությամբ թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու պարագաներ են հայտնաբերվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1972 թ. ծնված Մեսրոպ Խ.-ի բնակարանում: Արդյունքում՝ պատշգամբի պահարանի դարակից հայտնաբերվել է 1,5 լ տարողությամբ տարա` պատերին և հատակին թմրանյութի նմանվող կաթիլներով, 3 ներարկիչ, մեկը՝ ներկված գորշ գույնով, մյուսի հատակին՝ 2 մմ հաստությամբ բյուրեղացած գորշ զանգված, և 0,5 լ տարողությամբ տարա` «Ունիվերսալ լուծիչ» գրառմամբ:
Խոհանոցի պահարանից հայտնաբերվել է նաև սոդայի տուփ` փոշենման զանգվածով, 1 տուփ լուցկի և առանձին հատիկներ, պահածոյացման համար նախատեսված մետաղյա կափարիչի մեջ լցված սպիտակ փոշի, էմալապատ տարա՝ պատերին շագանակագույն նստվածքով:
Մեսրոպ Խ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ պատրաստելու պարագաներ են, իսկ տարայի պատերին և հատակին առկա կաթիլները թմրանյութ է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննության:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի վարչությունը: