ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2015 14:44
Բնակարանային գողությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1983 թ. ծնված Ռուստամ Մ.-ի տնից գողություն է կատարվել: Տան 2-րդ հարկում բնակվում էր մի ընտանիք, որի անդամները 10 օր է տուն չէին եկել և տանտերը կասկածում էր, որ նրանք են կատարել գողությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հարմարեցված բանալիով դուռը բացելով՝ տնից գողացել են մոտ 700.000 դրամի կենցաղային և տնտեսական իրեր, գործիքներ:
Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 29-ին, ժամը 18.40-ին, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ս.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Արմեն Ս.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է: