ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2015 10:56
Բնակչության շրջանում ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքները
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Մինաս Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Խաչիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի ակոսավոր հրացան:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1938 թ. ծնված Սարգիս Հ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ և «Կարաբին» տիպի հրացանի 7 փամփուշտ:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Տիգրան Պ.-ն կամավոր հանձնել է «PKG-ZEM.TG-45» տիպի հետևակային նռնակ և ինքնաշեն ատրճանակ: