ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2019 13:51
Բժշկական կենտրոնների ընդունարանները՝ գողության թիրախ
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.20-ին, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզի Արբատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու: Արբատցին տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսին մի բժշկական կենտրոնից գողացել է կնոջ դրամապանակ, նաև հուլիս-օգոստոս ամիսներին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող խանութներից է կատարել գողություններ:
Բժշկական կենտրոնի մայրապետը հաղորդում է տվել, որ ընդունարանի նստարանի վրայից գողացած դրամապանակում եղել են 20 հազար դրամ և զեղչի քարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արբատցին օգոստոսին մեկ այլ բժշկական կենտրոնի ընդունարանի նստարանի վրայից նույնպես գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 15 հազար դրամ: Մեկ այլ դեպքում էլ տաքսիով երթևեկելիս, գողացել է վարորդի դրամապանակը:
Նախապատրաստվում են նյութեր: