ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2017 10:43
Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ժամը 22.30-ին, բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Արմեն Ն.-ն, ով հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդված (գողության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: