ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2019 17:37
Բերման են ենթարկվեց ապօրինի զենք կրելու կասկածանքով
Մարտի 18-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողները, ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևան-Երասխ մայրուղու 36-րդ կմ-ից Արարատի բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Արմեն Գ.-ին՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևոր 1991 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Զննությամբ՝ մեքենայի սրահից հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ ձևափոխված «Մակարով» տիպի մարտական 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար՝ պահունակով, որի մեջ առկա էր 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ատրճանակը ուղևորը՝ Կարեն Ս.-ն, ձեռք է բերել Արտաշատ քաղաքի բնակիչ, 1992 թ. ծնված Վանիկ Պ.-ից, որը նույն օրը, ժամը 02.15-ին, Արտաշատ քաղաքից բերման է ենթարկվել Արարատի բաժին:
Կարեն Ս.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կարեն Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: