ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.12.2018 14:25
Բերման ենթարկվեց ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով
Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի մոտից, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հրաչյա Վ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է «Սայգա-12 Ց» տիպի, մեկփողանի որսորդական հրացան և 12 տրամաչափի 1 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: