ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.04.2019 12:19
Ոստիկանները բերման ենթարկեցին ռուս իրավապահների կողմից հետախուզվողին

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 14-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կրասնոդար չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 32-ամյա Վլադիմիր Բ.-ն, որը ապրիլի 4-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնոմու շրջանի ՆԳՆ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: