ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2019 10:36
Բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 21.00-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 66-ամյա Եղիշե Ա.-ն, որը 2015թ հոկտեմբերի 20-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը) մեղադրանքներով: