ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.01.2019 12:59
Բերման ենթարկվեց սահմանային անցակետից

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին, ժամը 16.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Նելլի Հ.-ն, որը 2017թ. օգոստոսի 2-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: