ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.03.2018 11:07
Բերման ենթարկվեց Հովտաշատից
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 10-ին, ժամը 13.30-ին, Արարատի մարզի Հովտաշատ գյուղից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ներինա Պ.-ին, որը փետրվարի 16-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: