ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.11.2012 12:32
Բերման է ենթարկվել սահմանից
Նոյեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Արթուր Խ.-ն:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 21.10-ին, Սարյան փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է նրան ու պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Արման Ա.-ն, որը նոյեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության սահմանից բերման է ենթարկվել բաժին:
Արթուր Խ.-ն ձերբակալված է: