ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2013 11:07
Բերման ենթարկվածները հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են, իսկ հայտնաբերված պարագաները գնել են թմրամիջոց պատրաստելու համար
Փետրվարի 14-ին, ժամը  21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին և եղբայրներ՝ 1965 թ. ծնված Սերգեյ  ու  1972 թ. ծնված Գոռ Զ.-երին:
Զննությամբ  տնից հայտնաբերվել   են  դեղահաբեր,   ներարկիչներ, սոդա և բենզինով   տարա: 
Բերման ենթարկվածները հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են, իսկ հայտնաբերված պարագաները գնել են թմրամիջոց պատրաստելու   համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































