ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.07.2019 15:19
Բերդում կատարված հեծանիվի գողությունը բացահայտվեց
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 18-ին, ժամը 21.00-ին, բաժին են հրավիրել 34-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 18-ի գիշերը ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, Բերդ քաղաքի մի բնակչի խանութի դիմացից գողացել է խանութի սեփականատիրոջ որդու հեծանիվը՝ պատճառելով 40.000 դրամի գույքային վնաս:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: