ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2019 17:05
Բեռնային համալիրում գողացել են ավտոմեքենայի տրանզիտ պետհամարանիշը. ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է զանգել մի տղամարդ և հայտնել, որ «Կարգո» բեռնային համալիրից գողացել են իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի տրանզիտ պետհամարանիշը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը սեպտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին, կատարել է Երևանի 42-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր: