ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2018 12:56
Բացատրական աշխատանքների շնորհիվ

«Նելեգալ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Մեսրոպ Ս.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: