ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.12.2018 13:46
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է կամավոր
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ ՀՀ է ժամանել 1996 թ. ծնված Գրիգոր Բ.-ն, որը 2017թ. ապրիլի 21-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով: