ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.08.2019 11:30
Բացատրական աշխատանքների շնորհիվ հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ԱԱԾ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Իջևանի բաժին է ներկայացել 35-ամյա Արման Ո.-ն, որը հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի և 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքներով: