ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2019 14:51
Հետախուզվողը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 37-ամյա Արտակ Խ.-ն, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 1-ին մասի մեղադրանքով: