ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.11.2018 16:26
Բացատրական աշխատանքի արդյունքում

Նոյեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Շահեն Գ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: