ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2018 12:10
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ժամանեց Հայաստան ու ներկայացավ իրավապահներին
«Զինանոց-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է վերադարձել 1962 թ. ծնված Սամվել Հ.-ն, որը նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի մեղադրանքով (կանխամտածված սնանկությունը), նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: