ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.05.2019 10:53
Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնաձիգը ոստիկանություն էր բերել
Ոստիկանության Մեղրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 30-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել մի քաղաքացի և հանձնել կարճեցրած փողով, առանց գործարանային համարի «ԱԿ-74» 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով: Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, ինքնաձիգը գտել է իր անասնագոմի քանդված պատի միջից: Ըստ քաղաքացու, այն պատկանել է հանգուցյալ եղբորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: