ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.01.2018 11:21
Բացահայտվեց հերթական գրպանահատությունը

Հունվարի 26-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին, որը նույն օրը, ժամը 19.30-ին, թիվ 8 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1984 թ. ծնված Արփինե Փ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, կացության, սոցիալական և բանկային քարտեր, վճարման կտրոններ:
Գողոնն առգրավված է:
Ռուստամ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: