ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.01.2019 13:35
Ոսկյա զարդերի գողության դեպքը բացահայտվեց
Հունվարի 6-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Թումանյանի բաժին էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին 1988 թ. ծնված Կարեն Հ.-ն հաղորդում է տվել, որ հունվարի 5-ին, ժամը 15.00-ից մինչև ժ.20.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տնից իրենց բացակայելու հանգամանքից, հյուրասենյակի պատուհանի ապակին կոտրելու միջոցով, մտել են իր տուն և ննջասենյակի զգեստապահարաններից գողացել են 30.000 դրամ գումար, կանացի ոսկյա 6 մատանի, ոսկյա 1 խաչ, ոսկյա 1 վզնոց՝ իր կախազարդով՝ պատճառելով՝ 480.000 դրամի վնաս:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հունվարի 7-ին, 1989 թ. ծնված Հայկ Հ.-ն Թումանյանի քննչական բաժնում խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: