ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2018 11:45
Բացահայտվեց հերթական բնակարանային գողությունը
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 13.10-ին, Երևանի Օդեսայի փողոցի թիվ 40 հասցեի մոտից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իր ծանոթ, 1991 թ. ծնված Անժելա Ա.-ի պայուսակից գողացել է նրա վարձակալած` Ռոստովյան փողոցի 27 շենքի բնակարանի մուտքի դռան բանալին և հունիսի 1-ին, ժամը 00.05-ին, այդ բնակարանից գողացել է 300.000 դրամ և ոսկյա զարդեր:
Հովհաննես Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: