ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.01.2015 10:23
Բնակարանային գողությունը բացահայտվեց
2014 թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Սիմոն Կ.-ի տնից 127.000 դրամ, 7.000 ՌԴ ռուբլի, 600.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բանկային պլաստիկ քարտ և այլ ապրանքներ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 1969 թ. ծնված Սասուն Թ.-ն և հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը:
Սասուն Թ.-ն ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: