ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2019 14:40
Բացահայտվել է Դսեղում կատարված ապօրինի ծառահատման դեպք

Հունիսի 4-ին Լոռու մարզի Դսեղ գյուղին հարակից անտառից ապօրինի ծառահատում կատարելու մասին ստացված տեղեկության հիման վրա ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատողների համատեղ իրականացրած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.05-ին, բաժին է հրավիրվել Դսեղ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ հունիսի 3-ին «Դսեղի անտառտնտեսության» «Սարի գլուխ» կոչվող հանդամասից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 2 կաղնի տեսակի կանգուն ծառ և իրեն պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: