ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.08.2019 16:04
Բացահայտում գիշերային շրջայցի ընթացքում
![Բացահայտում գիշերային շրջայցի ընթացքում Բացահայտում գիշերային շրջայցի ընթացքում](/resources/police/img/news/big/1564661654,8202.jpeg)
Հուլիսի 31-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Չարենցավան քաղաքի 47-ամյա մի բնակչի, նաև հրավիրել մայրաքաղաքի Ներքին Չարբախում ապրող 53-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ այգում, օգտվելով չարբախցու քնած լինելու հանգամանքից, չարենցավանցին նրա գրպանից գողացել է բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: