ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.12.2018 15:47
Ոստիկանները բացահայտեցին Հնդկաստանի քաղաքացիների վարձակալած բնակարանից կատարված գողությունը
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ից ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով, Խորենացու փողոցի 30 շենքի բնակարաններից մեկից գողացել են, վարձակալական հիմունքներով բնակվող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 1992 թ. ծնված Ակշե Կ.-ին պատկանող 1.000 դոլարը, 50.000 դրամը, պայուսակ, «Սամսունգ», «Միկրո Մաքս» բջջային հեռախոսներ, և 1995 թ. ծնված Էնևի Ս.-ին պատկանող 1.000 դոլարը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Արսեն Ա.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: