ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.05.2019 10:32
Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․860․000 դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:
Քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի նախկին տնօրենն օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016-ից 2018 թվականներին ՊՈԱԿ-ում տարբեր հաստիքների է հրամանագրել 7 անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված ընդհանուր շուրջ՝ 16.860.000 դրամ աշխատավարձերի գումարները յուրացվել են:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: