ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2017 10:25
Բացահայտ հափշտակել է տարեց տղամարդու դրամապանակը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, Երևանի Շիրազի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սարգիս Ս.-ն հոկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, Երևանի Էստոնական և Շինարարների փողոցների խաչմերուկում բացահայտ հափշտակել է 1929 թ. ծնված Վլադիմիր Վ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն: