ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.12.2014 15:30
Ոստիկաններն արագ բացահայտեցին մթերային խանութից կատարված գողությունը
Դեկտեմբերի 14-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գիշերային շրջագայություն կատարելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Նվեր Դ.-ին, որի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի խմիչք և սննդամթերք:
Նվեր Դ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, եղբայրը` 1997 Հայկ Դ.-ն և ոմն Արթուր, մթերային խանութից կատարել են գողություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկ Դ.-ն գողությունը կատարել է դեկտեմբերի 13-ի ժամը 20.00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06.30-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դուռը կոտրելու միջոցով, Ամերիկական փողոցի թիվ 18/14 հասցեում գտնվող մթերային խանութից` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 15.00-ին, Հայկ Դ.-ն բերման է ենթարկվել:
Միաժամանակ պարզվել է, որ Արթուրը 1997 թ. ծնված Արտակ Չ.-ն է, որը նույն օրը, ժամը 16.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: