Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


08.04.2019 18:19

Կողոպուտ մայրաքաղաքում. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է բաժին

Կողոպուտ մայրաքաղաքում. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է բաժին

Ապրիլի 2-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուհուց ահազանգ էր ստացվել, որ իրենց շենքի մոտ մի երիտասարդի ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող իր, երիտասարդն իր ձեռքից հափշտակել է պայուսակը:
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.50-ին, Նալբանդյան փողոցի 50 և 96 շենքերի մոտակայքում անհայտ անձը, ում ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող իր, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, արծաթյա իրեր, հարդարման պարագաներ, բանկային ու սոցիալական քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ նշված կողոպուտը կատարել է 1997 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 6-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: