ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2019 15:07
Բազումի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը
Ոստիկանության Բազումի բաժնի ՊՊԾ աշխատակիցների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 15.30-ին, Ավետիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացրել է մեկ հատ երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին, և ինքը գտել է նույն օրը՝ տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: