ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.11.2018 15:20
Հայտնաբերվեց Բագրատաշենում

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում նոյեմբերի 21-ին, ժամը 13.30-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը 2017 թ. մայիսի 10-ից ՌԴ ՆԳՆ Ռոստովի երկրամասի Տագանռոգ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1 մասի (հոգեմետ նյութեր օգտագործելը) մեղադրանքով: